Այն լուրը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր աշխատանքային այցի ավարտին հանդիպել է ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ, հաստատում են ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։ Politik.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, սակայն նա չցանկացավ մանրամասներ հաղորդել հանդիպումից։



