ՀՀ դեսպանն Ուրուգվայի ազգային պաշտպանության ն...

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը հանդիպել է Ուրուգվայի Ազգային պաշտպանության նախարար Սանդրա Լասոյի հետ։

Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և միջազգային իրավիճակի վերաբերյալ:

«Դեսպան Գևորգյանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը»,-նշված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ: