ՀՀ դեսպանն ու Վրաստանի Պետական անվտանգության...

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության նորանշանակ ղեկավար Մամուկա Մդինարաձեի հետ:

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանության փոխանցմամբ՝ դեսպան Սմբատյանը շնորհավորել է Մդինարաձեին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և արդյունավետ գործունեություն։ 

Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների պատկան մարմինների համագործակցությանը։