ՀՀ դեսպանն ու Գերմանիայի ԱԳ պետական նախարարը...

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Արտաքին գործերի պետական նախարար Գունտեր Քրիխբաումի հետ:

Այս մասին նշված է Գերմանիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվեել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։ 

«Զրուցակիցներն անդրադարձան արդի աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների վերաբերյալ։ Դեսպան Ենգիբարյանը պետական նախարար Քրիխբաումին հրավիրեց այցելել Հայաստան»,-ասված է հաղորդագրության մեջ։