ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնե...

Համատեղության կարգով Պարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Մարիամ Գևորգյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Պարագվայի արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոյին: 

Այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման շրջանակներում զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների  հետագա ամրապնդումը և երկուստեք պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: 

Հաղորդվում է, որ ՀՀ դեսպանը Պարագվայի արտաքին հարաբերությունների նախարարին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը, ինչպես նաև՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ»  նախագիծը: