ՀՀ արտգործնախարարը ցավակցել է հույն ժողովրդին

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հունաստանում տեղի ունեցած ողբերգության առիթով ցավակցություն է հայտնել իր հույն գործընկերոջը՝ Նիկոս Դենդիասին:

«Խորապես վշտացած եմ Հունաստանում գնացքների սարսափելի բախման լուրից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Հայաստանն այս ողբերգական պահին եղբայրական Հունաստանի և նրա ժողովրդի կողքին է»,- գրել է Արարատ Միրզոյանը Թվիթերի իր միկրոբլոգում: