
Սլովակիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է Սլովակիայի Պաշտպանության նախարարության պետքարտուղար Իգոր Մելիհերի հետ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Իգոր Մելիհերը շնորհավորել է Արմեն Գրիգորյանին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ՝ նշելով, որ խաղաղությունը դրական ազդեցություն է ունենալու ինչպես տարածաշրջանի, այնպես էլ արտատարածաշրջանային երկրների համար:
Արմեն Գրիգորյանը Իգոր Մելիհերի խնդրանքով ներկայացրել է Վաշինգտոնում ձեռքբերված համաձայնությունների մանրամասները, ընձեռվելիք տնտեսական հնարավորություններն ու տարածաշրջանում տևական խաղաղության հասնելու ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը:
Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Սլովակիա երկկողմ հարաբերությունները, ընդգծվել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման հարցում առկա զգալի ներուժն արդյունավետորեն օգտագործելու պատրաստամակությունը: Իգոր Մելիհերը հայտնել է Սլովակիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման օրակարգին: