ՀՀ ԱԽ քարտուղարն ու Բելգիայի վարչապետի դիվանա...

Հայաստանի անվտանգության խորհրի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորության վարչապետի դիվանագիտական խորհրդական Ռալֆ Մորոյի հետ: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասնյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա երկկողմ հարաբերությունները և դրանց զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության ոլորտում: 

Կողմերը նաև անդրադարձ են կատարել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին՝ ընդգծելով կայուն և համապարփակ խաղաղության հաստատման հրամայականը: