ՀՀ ԱԳՆ-ում ընթանում է Արարատ Միրզոյանի և Էլին...

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հանդիպումը՝ ընդլայնված կազմերով:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ հիշեցնելով, որ  քննարկումների արդյունքներով  Արարատ Միրզոյանը և Էլինա Վալտոնենը հանդես կգան մամուլի ասուլիսով: 

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ում կայացել էր Արարատ Միրզոյանի և Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: 

 ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենը աշխատանքային այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 14-ին: