ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եգիպտոսին Ազգային տոնի...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժողովրդին։                                                

Այս մասին ասվում է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Սրտանց շնորհավորում ենք Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ Ազգային տոնի առթիվ։ Եգիպտոսին մաղթում ենք բարգավաճում և շարունակական զարգացում՝ փոխադարձ շահերի բոլոր հնարավոր ուղղություններով ակնկալելով հայ-եգիպտական ​​համագործակցության ամրապնդում», - ընդգծել է ԱԳ նախարարությունը: