ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային՝ այդ երկրի Բոլու նահանգում բռնկված հրդեհի կապակցությամբ․

«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։