ՀՀ ԱԳ նախարարը Թբիլիսիում ծաղկեպսակ է զետեղել...

Թբիլիսի կատարած պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ծաղկեպսակ է զետեղել «Հերոսների հուշահամալիրի» մոտ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, նշելով, որ պաշտոնական արարողության ժամանակ հնչել են Հայաստանի և Վրաստանի պետական օրհներգերը: