
Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
Նշվում է, որ կայացել է պաշտոնական դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունը: