
ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Վահան Հունանյանը հանդիպել է ԱՄՆ Ջորջթաունի համալսարանի ուսանողների հետ, ովքեր այցով գտնվում էին Հայաստանում:
ԱԳ նախարարի խորհրդականը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, Կառավարության խաղաղության տեսլականը, Հայաստանի շուրջ տեղի ունեցող տարածաշրջանային գործընթացներն ու զարգացումները: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների բազմաշերտ օրակարգին:
Վահան Հունանյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների բարձրացրած մի շարք հարցերի: