Հեզբոլլահը հայտարարել է Իսրայելի հյուսիսում գ...

Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հարվածել է Իսրայելի հյուսիսում գտնվող հերթական ռազմաբազային:

«Բռնազավթված Հայֆա քաղաքից հյուսիս գտնվող Զվուլուն ռազմաարդյունաբերական բազան  հրթիռակոծվել է»,-  շարժման հայտարարությունից մեջբերում է անում Al Jazeera-ն:

Շարժումը նաև պնդում է, որ անօդաչու թռչող սարքով առաջին անգամ հարված է հասցրել Իսրայելի հարավային Աշդոդ քաղաքի ռազմածովային բազային: