«Հեզբոլլահը» ցրել է Իսրայելի անպարտելիության...

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել է, որ «Հեզբոլլահ» լիբանանյան շարժումը նորից ցրել է Իսրայելի անպարտելիության մասին առասպելը, տեղեկացրել է ԻՐՆԱ-ն։

Իրանի դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրադադարի կոչ է արել այն բանից հետո, երբ վարչակարգը ծանր կորուստներ է կրել Լիբանանի հարավում։

«Վերջին մեկ տարում Նեթանյահուն ամերիկացի հարկատուներից կթել է տասնյակ միլիարդ դոլարներ իր ռազմական հանցագործությունների ֆինանսավորման համար՝ օգտվելով ԱՄՆ լիակատար ռազմական աջակցությունից եւ քաղաքական հովանավորությունից։ Նա միեւնույն է, ստիպված էր հրադադար խնդրել Լիբանանի հարավում կրած ծանր կորուստներից հետո»,- ասել է Արաղչին։

«Ժամանակն է, որ Իսրայելն ընդունի նաեւ պարտությունը Գազայում»,- ավելացրել է նա։