«Հեզբոլլահ»-ն ասել է, որ Իսրայելի հետ 14 ամսվա մարտերում սպանված իր զինյալների թիվը կարող է հասնել մի քանի հազարի, հայտնում է Reuters-ը։
Ճնշող մեծամասնությունը սպանվել է այն պահից, երբ Իսրայելը հարձակման անցավ սեպտեմբերին, ասել են երեք աղբյուրներ:
Աղբյուրներից մեկը ասում է, որ խումբը կարող էր կորցրել մինչև 4000 մարդ:
Սա 10 անգամ ավելին է, քան 2006 թվականին Իսրայելի հետ մեկամսյա պատերազմի, այսինքն՝ երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ զոհվածների թիվը։