«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում...

Շիաների «Հեզբոլլահ» կուսակցության զինված կազմավորումները հարվածներ են հասցրել իսրայելական զորքերի շտաբին և զորանոցին օկուպացված Գոլանի բարձունքներում՝ ի պատասխան Լիբանանի հարավային շրջանների ռմբակոծությունների։ Ինչպես  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հաղորդել է «Հեզբոլլահ»-ի մամուլի ծառայությունը։

«Իսլամական դիմադրության մարտիկները տասնյակ հրթիռային արկեր են արձակել Մաալե Գոլանիում 801-րդ տարածքային բրիգադի շտաբի և զորանոցի ուղղությամբ», - նշված է հայտարարության մեջ:- Այդ գործողությունն իրականացվել է ի պատասխան թշնամու ուժերի ագրեսիվ հարձակումների Լիբանանի խաղաղ գյուղերի վրա»:

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը, Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը երեք հրթիռ է արձակել Լիբանանի հարավում «Հեզբոլլահ»-ին պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։ Հարձակումն իրականացվել է Տյուրոսի արվարձանի խճուղում (Բեյրութից 80 կմ հեռավորության վրա)։ Ըստ հրապարակման՝ զոհվել են շիաների կազմավորումների դաշտային հրամանատար Հուսեյն Մեքքին և նրան ուղեկցող մարտիկը: