Իրականում այդ տեսանյութը, որ երեկ է ցուցադրվել, եղել է հունվարի 17-ին, ես տեսանյութը հրապարակելուց հետո եմ նոր իմացել, որ Ռուսաստանում էլ փաստորեն այսպես շատ հետաքրքիր համընկնում է եղել, բացարձակ կապ չունի մեկ ու մյուսի հետ։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ երեկվանից սոցցանցում քննարկվում է իր Սևանում սառույցների մեջ սուզվելը և որոշ լրատվամիջոցներ դա կապում են դա հունվարի 19-ին Ռուսաստանում Սուրբ Մկրտության լոգանքների օրվա հետ:
«Եթե իմ էջին հետևեք վերջին տարիներին, բացի քաղաքական գործընթացներից նաև կան անձնական, սպորտային, տարբեր ժամանցային ինչ-որ տեսանյութեր:
Հեծանիվ վաղուց չեմ քշել։ Ընդհանրապես սիրում եմ սառը ջուր մտնելը, բայց սառույցի տակով գնալ անցնել առաջին անգամ էր»,-ասաց նա: