
Գողության մասին հաղորդումը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում գրանցվել էր մայիսի 7-ին: ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքից գողացել են իր երեխայի հեծանիվը՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի վնաս։
Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Շենգավիթի բաժնի ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 42-ամյա տղամարդը: Նա մայիսի 18-ին ներկայացվել է բաժին, խոստովանել արարքը և հայտնել, որ հեծանիվը վաճառել է:
42-ամյա տղամարդը ներկայացվել է քննչական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: