Քաղաքականությունն ամենուր է: Այն հասել է նաև բեմ: Պատմություն՝ հետհեղափոխական շրջանում ապրող օլիգարխի մասին. հենց սա էր ներկայացնում «BOOMԵՐԱՆԳ» մեկ գործողությամբ կատակերգությունը, որի պրեմիերան տեղի ունեցավ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում հուլիսի 25-ին։
Ներկայացման առանցքում բումերանգի էֆֆեկտն է՝ ինչ անես, քեզ է վերադառնում:
ԱԱԾ-ի կողմից հետապնդվող օլիգարխի, նրա դավաճան սիրուհու, խարդախ հաշվապահի, թմրամոլ որդու ու նրա ընկերուհու պատմությունը կերտող «BOOMԵՐԱՆԳ»-ում գործողություններն անսպասելի ընթացք և դրական ավարտ են ստանում, երբ հայտնվում է խորհրդավոր անծանոթուհին:
Օլիգարխի կերպարը մարմնավորում է Լևոն Հարությունյանը, հեղափոխական անծանոթուհուն՝ Լուիզա Ներսիսյանը, հաշվապահին՝ Անդրանիկ Հարությունյանը, սիրուհուն՝ Ժաննա Հովակիմյանը: Օլիգարխի թմրամոլ որդու կերպարը մարմնավորում է Վահե Զիրոյանը, իսկ թմրամոլ տղայի ընկերուհուն՝ Միլենա Ավանեսյանը:
Ներկայացման բեմադրիչ, ռեժիսոր Սեդրակ Գոջամանյանն է։




