Հեռու մնացեք, բոլորին տրաքացնելու եմ. Կառավար...

Քիչ առաջ կառավարության շենքի մոտ մի քաղաքացի հեղուկ լցրեց իր վրա (ենթադրվում է՝ բենզին) եւ ցանկանում էր հրկիզել իրեն:

«Հեռու մնացեք, բոլորին տրաքացնելու եմ: Ամբողջ աշխարհի փրկության ծրագիրն իմ մոտ ա, ես ամբողջ աշխարհի էներգետիկն եմ: Մի մարդ իրականացնում է Հայաստանն առանց հայերի ծրագիր, դա Փաշինյանը չի»,-ասաց նա:

Ոստիկանները արագ հասցրեցին վնասազերծել տղամարդուն, թեւերը ոլորեցին, մտցրեցին մեքենան ու տարան: