Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․
Ու՞ր են գնում քաղաքացիների վճարած հարկերը, որտե՞ղ են քաղաքային իշխանության միլիարդավոր դրամների հատկացումների արդյունքները։
Հերթական նկուղը, որը վերածվել է աղբանոցի։
Արտակարգ իրավիճակների դեպքում բնակչության պատսպարումը պետք է իրականացվի մշտապես պատրաստ վիճակում գտնվող նկուղային և այլ խորացված տարածքներում։
Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ նման տարածքները հաճախ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին։
Հ․Գ․ Երևան քաղաքի ապաստարանների տեղակայման վայրերի հասցեների տրամադրումը համարվում է գաղտնի, ուստի շենքի հասցեն չի նշվում։



