ՀԷՑ-ը պարզաբանում է տարածել բաժանորդների կողմ...

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն անդրադարձել է բաժանորդների կողմից հավելագրումների վերաբերյալ ահազանգերին։ Ընկերությունից հայտնում են, որ բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել։

ՀԷՑ-ի տարածած պարզաբանման մեջ, մասնավորապես, նշվում է․

«Վերջին օրերին Ընկերությունն իր բաժանորդների կողմից ստանում է մի շարք ահազանգեր՝ հունվար ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի ծախսի ենթադրյալ տեղային հավելագրումների վերաբերյալ։

Ի գիտություն մեր քաղաքացիների՝ ստացված բացառապես բոլոր դիմումների հիման վրա պատշաճ ստուգումներ են իրականացվել․ մինչ այս պահը ստացված ահազանգերի և դրանց հիման վրա իրականացված ստուգողական գործառույթների արդյունքում (շուրջ 7 տասնյակ դեպքեր) կարող ենք արձանագրել, որ հավելագրման դեպք չի գրանցվել:  

Խոշոր հաշվով, ըստ վերլուծության արդյունքների, հունվար ամսվա էլեկտրաէներգիայի սպառման գերազանցումը նախորդ ամիսների համեմատ պայմանավորված է երկու հիմնական գործոններով.  

  • ամանորյա տոնական օրերին էլեկտրաէներգիայի սպառման բնականոն աճ կենցաղում,
  • հունվար ամսվա ընթացքում սաստիկ ցուրտ եղանակային պայմաններ:

Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված վերլուծության, հունվար ամսվա առաջին տասնօրյակը բնութագրվել է նորմայից ցածր օրական ջերմաստիճաններով։ Հունվարի 3-ին Աշոցքում դիտվել է ամսվա ամենացածր ջերմաստիճանը՝ -37°C, իսկ Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել է մինչև -18․2°C»,– նշված է պարզաբանման մեջ։

Այդուհանդերձ, կառույցից հայտնում են՝ եթե դեռևս առկա են հնարավոր հավելագրման ողջամիտ կասկածներ, կարող եք այդ մասին տեղեկացնել՝ գրելով