Հայտնի «Մանկան» ընկերությունը ազատվեց մաքսատո...

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 21-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «Ն-Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումը և հումքը նախատեսվում է օգտագործել ալյումինե պրոֆիլների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Աբովյան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1994 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 145 մլն դրամի ներդրում հումքի և սարքավորման ձեռքբերման և 20 մլն դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայումս առկա է 10 աշխատատեղ 180 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 18-ի՝ 210 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 145 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 13․4 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ՄԱՆԿԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել փափուկ խաղալիքների արտադրության համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 115․7 մլն դրամի կապիտալ ներդրում և 311․5 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 105 աշխատատեղ 150 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը ընկած ժամանակահատվածում, աշխատատեղերի թիվը նախատեսվում է հասցնել մինչև 160-ի՝ 192 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 311․5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 24.8 մլն դրամ: