Հայտնի է ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնա...

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը 2022 թ. փետրվարի 11-ին ստորագրել է հրաման` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում 2022 թվականին ընդգրկվող հասարակական միավորումների ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին»:

Մասնավորապես, 2022 թվականին ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են`

Անժելա Հովհաննեսի Թասալյան - «Գիտակցիր իրավունքդ» վեճերի լուծման այլընտրանքային և իրավապաշտպան կենտրոն» ՀԿ,

Գոռ Գրիգորի Հարությունյան - «Իրավունքների պաշտպանության միջազգային վարչություն» ՀԿ,

Ռաֆայել Ռոբերտի Կրոյան - «Արմատ Քոմյունիթի ժամանակակից արվեստ» ՀԿ,

Հերմինե Ռուբիկի Գալստյան - «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ,

Անի Արմենի Թադևոսյան - «Կլիմայի կայուն զարգացում» բնապահպանական» ՀԿ: