Հայտնաբերվել է թմրամիջոցների շրջանառության մե...

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Կումայրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 2-ին Երևան քաղաքի Շերամի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և Կումայրիի բաժին է տեղափոխվել 48-ամյա Կարեն Մ.-ն:

Այս մասին  հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ նշելով, որ նա 2023 թ. օգոստոսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: