Հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նա...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված վարույթների ընթացքում 25 անձ տուգանվել է 200 հազար ՀՀ դրամի չափով։

2024 թվականին ուղարկվել է 231 ծանուցում, 226-ը՝ պաշտոնատար անձանց, իսկ 5-ը՝ նրանց ընտանիքի անդամներին։ 2024 թվականին եւ նախորդ տարի ուղարկված ծանուցումների եւ նախաձեռնված վարույթների արդյունքում ներկայացվել է 322 հայտարարագիր՝ 264-ը պաշտոնատար անձանց կողմից, իսկ 58-ը՝ նրանց ընտանիքի անդամների։ Հաշվետու ժամանակահատվածում հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու առնչությամբ հարուցված վարույթներից եզրափակվել է 323-ը։

Դրանցից 25-ը եզրափակվել է «200 հազար ՀՀ դրամի չափով վարչական տույժ կիրառելու մասին» որոշումների ընդունմամբ։ 298 գործերով համապատասխան հայտարարատու անձանց հայտարարվել է բանավոր դիտողություն՝ կարճելով գործերի վարույթը արարքի նվազ նշանակության հիմքով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից գործի քննության ընթացքում ներկայացվել են այն հայտարարագրերը, որոնց կապակցությամբ հարուցվել էին վարույթներ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում