
2013 թվականի նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, չնայած այն հանգամանքին, որ դատապարտվել է 14 տարվա ազատազրկման՝ այդ ժամանակ նախագահի մեկ այլ թեկնածու Պարույր Հայրիկյանի մահամփորձը պատվիրելու համար բավական ակտիվ է ֆեյսբուք սոցիալական հարթակում։
Ելնելով այս հանգամանքից փորձեցինք պարզել՝ արդյո՞ք նա վաղաժամ ազատ է արձակվել կամ գուցե՞ ինքը չի վարում էջը։ Ի պատասխան մեր հարցին Վարդան Սեդրակյանը գրեց․ «Մենք ենք, մենք։ Դեռ լրիվ չեմ ազատվել»։