
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն երեկ ձերբակալել է «Հայփոստ» ՓԲԸ տնօրեն Շուշան Ալեքսանյանի (ՔՊ խմբակցության ղեկավար Հ. Կոնջորյանի կինն է) տեղակալ Արման Աբրահամյանին։
Իրավապահ շրջանակներից Ժողովուրդ-ին հայտնի դարձավ, որ Աբրահամյանը կասկածվում է Պետգույքի կառավարման կոմիտեում իր նախկին պաշտոնավարման ժամանակ մոտ 200 մլն դրամի ենթադրյալ չարաշահման գործով։
Մակարյան.news-ն էլ օրվավերջում այս մասին հրապարակման մեջ հիշեցրել էր, որ Աբրահամյանը, տարիներ շարունակ աշխատել է Պետգույքի կառավարման կոմիտեում, որտեղ 5 անգամ նկատողություն ստանալուց հետո 2022-ին ազատվել էր աշխատանքից։ Չնայած նման անցյալին, նա տեղավորվել է աշխատանքի հենց «Հայփոստում», որի տնօրենը
ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինն է։
Այս հանգամանքն ավելի մեծ հասարակական հետաքրքրություն է առաջացնում, քանի որ պետական համակարգում սկանդալների հետ կապ ունեցող անձանց տեղափոխումը ՔՊ-ական ղեկավարների ընտանիքի ազդեցության տակ գտնվող կազմակերպություններ մի շարք հարցեր են առաջացնում։