Հայոց ցեղասպանության հարցում պահանջատեր ենք լ...

ԱԺ «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն այսօր չի ցանկանում խոսել նախկին իշխանությունների՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված քաղաքականության մասին։

Հայրապետյանը, հստակեցնելով իրենց քաղաքական գիծը, ասաց՝ Հայոց ցեղասպանության հարցում լինելու ենք պահանջատեր:

Սփյուռքի նախկին նախարարը ավելացրեց, որ պետք է հստակ հասկանալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի կողմից նախապայմանների լեզվով խոսելն իրենց համար ընդունելի չէ. «Ինչպես նախկինում, այդպես էլ հիմա ասում ենք, որ չի կարող լինել նախապայմանների լեզու։ Եթե թուրքական կողմը պատրաստ է, ապա մենք պատրաստ ենք երկխոսության, սակայն, ցավոք սրտի, խիստ կասկածում եմ, որ այս փուլում նրանք այդ քաղաքական կամքը կարող են դրսևորել»: