Հայկական զորք դուրս է գալիս Քարվաճառից

Հայկական զորքի ստորաբաժանումները դուրս են գալիս Քարվաճառի շրջանից: Տեսանյութ է հրապարակել «Ֆրանսպրեսը»:

Հիշեցնենք՝ ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ին ստորգրած հայտարարությամբ Հայաստանի Հանրապետությունը Քարվաճառի շրջանը Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը:

Նոյեմբերի 15-ին հայտարարել էր, որ Հայաստանը Ռուսաստանի միջոցով դիմել է Ադրբեջանին՝ խնդրելով մինչև նոյեմբերի 25-ը հետաձգել Քարվաճառից խաղաղ բնակչության դուրսբերումը։