«Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում «Առավոտյան լուրեր Լիկա Թումանյանի հետ» հաղորդման ընթացքում գնդապետ Բորիս Ավագյանը հայտարարել է, որ պետք է քննվեն բոլոր այն անձինք, որոնք պետական սահմանի պաշտպանության հետ կապված ունեն պարտականություններ։ Այդ համատեքստում, գնդապետը շեշտեց, որ պետք է պարզվել, թե, իր խոսքերով ասած՝ «թե ով է տվել այդպիսի շատ խելոք խորհուրդ՝ դիմել Վրաստանի վարչապետին, որ նա իր միջնորդությամբ զանգահարի Ալիևին և քննարկի մեր սահմանային հարցը։ Ավագյանը պնդել է, որ հայկական կողմը դիմել է Վրաստանի վարչապետին, երբ վարչապետը այստեղ էր և նա զրույց է ունեցել Ալիևի հետ Սյունիքում սահմանային իրավիճակի վերաբերյալ: Հայկական կողմը ում հնարավոր է եղել դիմել՝ դիմել է։ Գնդապետ Ավագյանը նկատեց, որ դա նեգատիվ է ընկալվել Ռուսաստանում։ «Պետք է արձանագրել, որ Հայաստանը դաշնակից է Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ Վրաստանը այսօրվա դրությամբ շատ բացասական հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, ցանկացած գործողությունները Վրաստանի հետ դեմ են Ռուսաստանի Դաշնությանը, այդ պայմաններում դիմել Վրաստանի վարչապետին, ծիծաղելի է»,-մանրամասնել է Բորիս Ավագյանը։



