Ճիշտ է՝ հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկներ։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ ի պատսխան այն հարցին, թե Հայաստանը Ադրբեջանից ստացե՞լ է խաղաղության պայմանագրի շուրջ նոր առաջարկներ․
«Հայկական կողմը ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները, որոնք ըստ էության պատասխան են հայկական կողմի առաջարկներին, այսինքն՝ կարելի է ասել այդ փաստաթղթի կամ առաջարկների երրորդ փուլն է քննարկվում, փաստաթուղթ այս պահին, կարծում եմ, դա սխալ է անվանել։ Քանի որ այս պահին սրանք բնականաբար հրապարակման ոչ ենթակա մանրամասներ և քննարկումներ են, չեմ կարող բարձրաձայնել, բայց կարող եմ ասել, որ ճիշտ է՝ հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկներ»։
«Ինչ վերաբերում է երկրի ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով հնարավոր հանդիպմանը՝ մինչև տարեվերջ կարծում եմ, այո՛, չի կարելի բացառել»,- ընդգծեց նա։