ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ` «Հայկական կարմիր
խաչ» կազմակերպությունը սննդի և հիգիենիկ պարագաների մեկամսյա և եռամսյա փաթեթներ կտրամադրի
աջակցության կարիք ունեցող 1400 քաղաքացիների:
Շահառուները, հիմնականում, միայնակ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք են, այդ թվում՝
սիրիահայ փախստականներ և հանրակացարանաբնակ անձինք։



