Armenian Airlines-ը հայտնել է թռիչքների նոր չ...

Armenian Airlines-ը տեղեկացնում է ավիաընկերության օդանավի պլանային տեխնիկական աշխատանքների կատարման (C-check) ուշացման պատճառով թռիչքների վերսկսման ժամկետի փոփոխության մասին։

«Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկում է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթիվը փոփոխություն։

Գումարի վերադարձի համար պետք է դիմել տոմսի գնման վայր կամ կազմակերպություն:

Թռիչքի ամսաթիվը փոխելու և այլ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել help@armenianairlines.am էլ. հասցեին՝ կցելով ավիատոմսը և թողնելով կոնտակտային հեռախոսահամար:

Ավիաընկերությունն աշխատում է թռիչքները հնարավորինս շուտ վերսկսելու ուղղությամբ և ակնկալում է, որ հաջորդ շաբաթ չվացուցակը կվերականգնվի:

Armenian Airlines-ը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: