Հայկ Մարությանն ու իր թիմը փորձում են այս իրա...

Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց Երևանի գործող իշխանության առաջնահերթությունների մասին, ամփոփեց քաղաքային իշխանության մեկ տարվա աշխատանքը։ 

«Իմ անհանգստությունը՝  բնակելի ֆոնդի հետ կապված, մինչև հիմա էլ մնացել է: Եթե ռեալ գնահատենք, մեր բնակֆոնդը անմխիթար վիճակում է: Սկսած այն ժամանակվանից, երբ բնակֆոնդի հետ կապված տարբեր փորձարկումներ արվեցին, նկատի ունեմ  գազաֆիկացումը, հետո էլեկտրոֆիկացումը, ամենակարևոր «այլանդակությունները»՝  տեղային քաղաքաշինական լուծումները՝ բակերում կանաչապատման փոխարեն սկսեցին բարձրահարկ շենքներ կառուցել: 

Ես ոչ թե կողմ եմ, որ դրանց հեղինակաները պատժվեն, այլ նրանք պետք է մեզ փորձեն բացատրել, թե ինչով են պայմանանավորված այդ կետային լուծումները, որ Երևանի բնակիչները շնչելու տեղ չունեն»,- ասաց նախկին քաղաքապետը՝ ավելացնելով, որ այս խնդիրը կուտակվել և հիմա բեռ է դարձել այսօրվա քաղաքային իշխանության ուսերին»,- ասաց նա:

Վահագն Խաչատրյանը անդրադարձավ նաև տևական ժամանակ արծածվող աղբահանՍության խնդրին՝  համոզված լինելով, որ Հայկ Մարությանն ու իր թիմը բոլորն էլ սրտացավ են, փորձում են այս իրավիճակից դուրս գալ, սակայն չի ստացվում.

«Սանիթեքը, որը պատասխանատու է ոչ միայն աղբահանության, այլև սանմաքրման համար, ըստ էության, ոչինչ չի անում: Այն քաղաքային իշխանությանը փաստի առաջ է կանգնեցրել, մեկը մեկին պատերազմ է հայտարարել՝ դատի տալիս: Արդյունքում տուժում ենք մենք՝ քաղաքացիներիս: Եթե այսօր հարցում անցկացնենք, թե որն է Երևանի համար մեկ խնդիրը, բոլորս կասենք՝ աղբահանությունը, թեև դա հիմա տեխնոլոգիապես հեշտ լուծելի հարց է»,- ասաց նա: