Հայկ Մարությանն օր օրի շարունակում է դրժել իր...

ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Դատախազության 2018թ. գործունեության հաղորդման ժամանակ  նշեց, թե իշխող խմբակցություններից իրենց մեղադրել են մի քանի մեղքերի մեջ։ Պատգամավորը ասաց, թե իրենց ասում են, որ ԼՀԿ-ն դեմ է պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանալուն կամ կողմ են սուպերվարչապետական համակարգին, քանի որ հորդորում են՝ վարչապետը զբաղվի քաղաքապետի աշխատանքով և այլն․

«Սիրելինե՛րս, մենք կողմ չենք սուպերվարչապետական համակարգին, ուղղակի երբ խոսում ենք քաղաքապետի կատարած թերացումների մասին և մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած  Երևանի ավագանու ընտրություններից, դրանք ընտրություններ չէին։ Այո՛, քաղաքապետի ընտրությունները չեն եղել դասական ընտրություններ, դրանք եղել են հեղափոխությանը վստահություն տալու ընտրություններ, և եթե մենք ասում ենք, որ պարոն վարչապետն է պատասխանատու Հայկ Մարությանի թերացումների համար, ասում ենք նրա համար, որ քարոզարշավը գլխավորել է այդ պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայկ Մարությանն օր օրի շարունակում է դրժել իր տված խստումները»,-ասաց նա։

Անդրադարձառնալով աշխատավարձերի բարձրացմանը Գորգիսյանն ասաց, որ պետք են բարձր որակի կադրեր պետական համակարգում, ովքեր պետք է բարձր աշխատավարձ ստանան։ Բայց, ըստ նրա, չի կարող լինել ավելի բարձր, քան ԱԺ նախագահն է ստանում, կամ հավասար, ինչքան վարչապետի աշխատավարձն է։ Նա նշեց, որ թաղապետերը չեն կարող ստանալ Աժ նախագահին հավասար աշխատավարձ

Քաղաքապետ Մարությանի տրած խոստումների մասին խոսելով՝ պատգամավորը  հիշեցրեց քարոզարշավի տեսահոլովակը, երբ Մարությանը «գազելից» դուրս էր գալիս և ասում, որ դրանք էլ չեն լինի, մինչդեռ դրանք դեռ կան, աղբակույտեր չեն լինելու, դեռ կան, ու ամռանն ավելի վատ է, կարծես, լինելու, որ վերելակները պետք է փոխվեն քաղաքացիների փողերով․

«Եկեք չխաբենք միմյանց և ՀՀ քաղաքացիներին և չփորձենք մանիպուլյացիա անել չկատարված խոստումները և արդարացնել անհեթեթ պատճառաբանություններով, եկեք մնանք կառուցողական դաշտում, որովհետև ձեզ քվեն տվել են դրա համար, որ ծառայեք ՀՀ քաղաքացիներին և ոչ թե խաբեք նրանց և արդարացնեք ձեր գործընկերների սուտ և չկատարած խոստումները»,-ասաց նա։