
Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ:
ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները:
Կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ ԵՄ աջակցությունը ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:
Առանձնապես կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու ընդգծվել այն նոր հնարավորությունները, որոնք բացվում են խաղաղության հաստատման արդյունքում: