Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ խուլիգանության հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշենք, որ վարույթը հարուցվել է դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա։
Ավելի վաղ «Իրազեկ քաղաքացիների միավորումում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտնել էր, որ «Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով (մեքենայի մեջից` փողոցում) առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով խուլիգանության հատկանիշներով հաղորդում ենք ներկայացրել դատախազություն։



