Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հակոբ Արշակյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ազատել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնին է նշանակվել Հայկ Չոբանյանը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայկ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»: