Սիրելի ժողվո՛ւրդ, մենք գալիս ենք անվտանգությունը վերահաստատելու, սահմաններն ամրացնելու, դաշնակից պետությունների հետ հարաբերությունները վերականգնելու և խորացնելու համար։ Աբովյան քաղաքի բնակիչներին դիմեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
Երկրորդ նախագահը վստահեցրեց, որ իր առաջնորդած թիմի հիմնական նպատակներից է տնտեսական վերելք ապահովելը, գործազրկության, արտագաղթի և աղքատության դեմ պայքարելը: Նա նաև հայտնեց, որ ցանկանում են ժողովրդին հանգստություն և համերաշխություն բերել՝ նկատելով, որ հնարավոր չէ ստեղծագործել և արարել այսպիսի մթնոլորտում, բայց և շեշտեց, որ կան ուժեր, որոնք ստեղծված մթնոլորտում իրնեց զգում են ինչպես ձուկը ջրում:
Շեշտելով, որ չի ուզում խոսել այսօրվա իշխանությունների մասին, որտեղ «իսան» չկա՝ ՀՀ երկրորդ նախագահը նկատեց. «Իրենք այս վիճակը ստեղծում են, դրանից հաճույք են ստանում և համոզված եմ, որ այդ վիճակից նաև շահույթ են ստանում»:



