Հայաստանը վերահաստատում է սոցիալական, մշակութ...

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ ընդգծել է միջազգային հանրության համակարգված ջանքերի կարևորությունը՝ փախստականների իրավունքների ու նրանց առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում։ 

X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ ՀՀ ԱԳ նախարարությունը նաև մատնանշել է, որ միայն իրական համագործակցության և համատեղ պատասխանատվության միջոցով կարելի է ապահովել կայուն լուծումներ:

«Հայաստանը համերաշխություն է հայտնում յուրաքանչյուր անձի, որը ստիպված է եղել լքել իր տունը։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունն՝ ապահովելու փախստականների ներառումը մեր սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման մեջ։ Նրանց կարիքները հոգալով՝ մենք ներդրում ենք կատարում մեր համայնքների դիմադրողականության և աճի մեջ»,-նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։