Հայաստանի և Վրաստանի կառավարությունները պայմանվորվել են վերսկսել սահմանազատման գործընթացը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Սահմանազատման հանձնաժողովների կազմերը թարմացվել են, սակայն դեռ նիստ տեղի չի ունեցել։ Երկու կողմերում էլ որոշակի տնային աշխատանք է կատարվում»,- ասել է նա։
Վրաստանին Հայաստանից տարածքներ զիջելու մասին տարածվող լուրերը փոխնախարարը հերքել է՝ նշելով․ «Սահմանազատման գործընթաց է տեղի ունենում, որի տրամաբանությունը Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագծի վերականգնումն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։



