Ադրբեջանի ԱԳՆ-ն ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացո...

Դեկտեմբերի 6-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջոշուա Հեքի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է APA-ն, Ադրբեջանի փոխարտգործնախարարը Բլինկենի փոխօգնականի հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Միացյալ Նահանգների երկկողմ և բազմակողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները։ Փոխնախարար Է.Մամեդովը տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին»,- գործակալությունը մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունը։

Նշվում է, որ «չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթացին,
Հայաստանի Սահմանադրության մեջ, օրենսդրական ակտերում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում և դատարաններում պահանջներ կան մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ընդգծվել է այդ պահանջներից հրաժարվելու կարևորությունը»։