Հայաստանը նոր նախագահ ունի՝ Վահագն Խաչատրյան։ Առաջին փուլում չընտրվելով, երկրորդ փուլում հավաքել է անհրաժեշտ ձայները․ մասնակցել է 71 պատգամավոր և 71-ն էլ ընտրել են։ Նշենք, որ ըստ ՀՀ Սահմանադրության, նախագահը պետք է լինի չեզոք, այնինչ Վահագն Խաչատրյանն առաջադրվելու պահին Լևոն Տեր-Պետրոսյանի ՀԱԿ կուսակցության անդամ էր, բացի այդ՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամ, այսինքն՝ անաչառ լինելու սահմանադրական պահանջը կարող ենք համարվել տապալված։