Հայաստանը նախատեսում է վերցնել 50 մլն եվրոյի...

Հայաստանը նախատեսում է վերցնել 50 մլն եվրոյի վարկ ՕՊԵԿ Զարգացման միջազգային հիմնադրամից։ Այս մասին Ազգային ժողովում համապատասխան նախագծի քննարկման ժամանակ դեկտեմբերի 5-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Միջոցները կտրամադրվեն բյուջեի դեֆիցիտի ծածկմանը։

Նախագծում նշված է, որ միջոցները կուղղվեն նշված ռեֆորմների իրականացմանը. տնային տնտեսությունների եւ բիզնեսի էներգաարդյունավետության բարձրացման միջոցների ներդնում, կրթության եւ առողջապահության համակարգերի բարեփոխում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի փախստականների սոցիալական աջակցություն։

Խորհրդարանական ընդդիմությունը դեմ է այս նախաձեռնությանը։ Նրանց կարծիքով՝ դա կավելացնի առանց այդ էլ բավական մեծ պետական պարտքը։