Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկ...

Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե Թայվանում անցկացված «նախագահական ընտրությունների» վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի մեր երկիրը։

«Հայաստանը մշտապես աջակցել է «մեկ Չինաստան» սկզբունքին: Վերահաստատում ենք մեր դիրքորոշումն այս կապակցությամբ»,- այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։