Հայաստանը կատարել է «Սու-30» կործանիչների գնմ...

Հայաստանն արդեն կատարել է ռուսական արտադրության «Սու-30» կործանիչ ինքնաթիռների գնման համար անհրաժեշտ առաջին վճարումը: Այս մասին Մոսկվայում ռուսական լրատվամիջոցների հարցերին պատասխանելիս հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Տոնոյանի խոսքերով՝ առաջին փուլով նախատեսվում է գնել 4 միավոր այս ինքնաթիռներից, իսկ հետագայում դրանց թիվը կավելանա: Իսկ մատակարարումները սպասվում են այս տարվա ավարտին կամ մյուս տարվա սկզբին:

ՀՀ ՊՆ ղեկավարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը շարունակելու է ռազմական գնումները Ռուսաստանից: