Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Ու...

Հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա, հայտնում են «Ազատության» աղբյուրները։

Վաղը Կիևում մեկնարկելու է «Առաջին տիկնանց և պարոնների երրորդ գագաթնաժողովը», որին, ըստ «Ազատության» աղբյուրների, նաև Հայաստանի վարչապետի տիկինն է մասնակցելու, նա էլ անձամբ օգնությունը պետք է փոխանցի։

Արտաքին գործերի նախարարությունից ու կառավարությունից դեռ պաշտոնապես չեն մեկնաբանում այս տեղեկությունը։